Բաժիններ՝

ՀՀ բանկերը առաջին եռամսյակում արտաքին աշխարհից ներգրավել են 425.5 միլիոն դոլարի վարկեր

Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 154.4 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 209.6 մլն դոլարի փոխարեն: Առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները 2014 թվականի առաջին եռամսյակում արտաքին աշխարհից ներգրավել են 425.5 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 475.6 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 5.6 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 29.3%-ը ստացվել է Լատվիայից, 11.5%-ը՝ Լյուքսեմբուրգից, իսկ 44.4 %-ը՝ միջազգային կազմակերպություններից:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.5 % (նախորդ եռամսյակում` 18.0 %), Լյուքսեմբուրգը` 12.5 % (նախորդ եռամսյակում` 12.8 %) և Նիդեռլանդները`7.6 % (նախորդ եռամսյակում` 7.8 %): Վարկերի մոտ 37.5 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 5.9 %: Արտաքին վարկերի մոտ 48.4 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.3 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 10.8 %-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս