Բաժիններ՝

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մնում են գիշերելու Բաղրամյան 26-ի դիմաց (լուսանկարներ)

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթեզրին բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր պահանջում են վերանայել Տրետուքում երեկ տեղի ունեցած համայանքապետի ընտրությունների արդյունքները: Գյուղացիները 168.am-ին հայտնեցին, որ ընտրություններին մասնակցել են երկու թեկնածուներ՝ գործող գյուղապետ ի սկզբանե ԲՀԿ-ից առաջադրված Ալիկ Եղիազարյանը և ՀՀԿ-ից առաջադրված Հովհաննես Երանոսյանը: Ըստ գյուղացիների՝ երբ Եղիազարյանն իմացել է, որ Երանոսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, այնպես է արել, որ ինքը հանդես գա որպես ՀՀԿ-ի թեկնածու, իսկ Երանոսյանին սկսել են կոչել թաղային հեղինակություն:

Ընտրությունների արդյունքում 17 ձայնով առաջատար է եղել Երանոսյանը, բայց Սևանի տեղական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի արդյունքում հաղթող է հայտարարել գործող գյուղապետին, ով, ինչպես գյուղացիներն են պնդում, համայնքում նույնիսկ տուն չունի և չի բնակվում այնտեղ: Եղիազարյանի եղբայրն ու իր կողմնակիցները գյուղում մի քանի անգամ ծեծկռտուք են կազմակերպել, ահաբեկել ընտրողներին, նույնիսկ ծեծել են հանձնաժողովի անդամներից մեկին:

Բողոքի ակցիայի մասնակիցներից 4-ին ընդունել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը, ով դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ և հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են և ԿԸՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում:

«Մեր իրավունքը ոտնահարվել է, մի քիչ էլ ամոթ է, հայ ենք»,- ասաց տեղական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Քոչարյանը՝ հայտարարելով, որ Սևանի հանձնաժողվը խախտումներով է հաղթող գրանցել:

Կարդացեք նաև

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մնում են գիշերելու Բաղրամյան 26-ի դիմաց:

Akcia-Naxagahakan (5) Akcia-Naxagahakan (6) Akcia-Naxagahakan (4) Akcia-Naxagahakan (3) Akcia-Naxagahakan (1)

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս