«Դեմ եմ»-ը իրազեկման ակցիա է կազմակերպել. Չե՛նք լռելու
Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել է իրազեկման ակցիա` վաղը կայանալիք երթի կապակցությամբ: «Դեմ եմ»-ի մասնակիցները կոչ են անում բոլորին մեկ բռունցք դարձած սատարել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:
Նախաձեռնության մասնակից Հայկ Ավետիսյանը հայտարարեց. «Չե՛նք լռելու: Կոչ ենք անում միանալ վաղը ժամը 7-ին Մատենադարանի մոտից մեկնարվող մեր երթին եւ պայքարել իշխանությունների կողմից իրականացվող թալանի դեմ»:
Ակցիայի մասնակիցները իրազեկման երթը սկսեցին Մատենադարանի մոտակայքից: Նախնական երթուղին լինելու է Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոցները: Ակցիայի մասնակիցները բաժանում են թռուցիկներ քաղաքացիներին, ինպես նաեւ բարձրախոսով կոչ են անում միանալ վաղվա երթին:
Լուսանկարը՝ արխիվից