Փարաքարի բնակիչները բողոքում են. «2 թոռներս հիվանդ են, ինչի՞ համար, որովհետև ջրի տակի կեղտն է գալիս» (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ այսօր Փարաքարի թվով 15 փողոցների բնակիչներ սպառնում էին փակել Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը` օրեր շարունակ խմելու ջուր չունենալու պատճառով: 168.am-ի հետ զրույցում Փարաքարի բնակիչներից շատերը թեև տեղյակ չէին այսօրվա բողոքի ակցիայից, բայց նշեցին, որ երեկ ջրի հարցով իրենք  ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի այսօր ներկայացներին գյուղապետարան:

Նրանք նշում են, որ բազմիցս են դիմել տարբեր մարմինների, սակայն խնիրն այդպես էլ լուծում չի ստացել, քանի որ մեկը մյուսի վրա են գցել այն: «Մենք ամեն տեղ էլ դիմել ենք՝ գյուղապետարան էլ, ջրմուղ էլ, հսկիչին էլ, մեկը մյուսի վրա է քցում, ինչպես սովոր են Հայաստանում անել: Ոչ ոք այդ մասին չի մտածում»,- ասում էին նրանք:

«Ջուրը տալիս են օրը մեջ, այն էլ նորմալ չեն տալիս: 2 թոռներս հիվանդ են, ինչի՞ համար, որովհետև ջրի տակի կեղտն է գալիս: Սաղ էրեխեքը թունավորված են ու տաքություն ունեն: Մարդ ենք, չէ՞, վերջ ի վերջո, հո թուրք չե՞նք, գերի չե՞նք»,- ասում էր բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս