Ֆելիքս Ցոլակյանը բարկացել է. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզխորհրդի նիստի ժամանակ ներկայացվեց, որ այս տարվա հինգ ամիսների ընթացքում սեփական եկամուտների կատարման ցուցանիշը մարզում կազմել է 94,7 տոկոս: Ճիշտ է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 տոկոս աճ է գրանցվել, բայց ըստ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի՝ դարձյալ գոհացնող ցուցանիշ չի համարվում:
«Մեկ -երկու ամիս առաջ ավելի վատ էր վիճակը, մի քիչ հիմա փոփոխություն է եղել, բայց էդ փոփոխությունը բավարար չէ, որովհետեւ առանձին հարկատեսակների գծով փակել, բերել տոկոսը բարձրացնել են եւ մնացած հարկատեսակներով ցածր պահել, սա սխալ է եւ չի ընդունվում, տեսեք մենք գիտենք, որ գույքահարկը շատ է եղել, գույքահարկի հաշվի բերել փակել են հողի հարկը: Հետաքրքիր է Ախուրյանի պատճառով էսօր հետ ենք ընկնում ընդհանրապես, Աշոցքից էլ ցածր է Ախուրյանը»,-նիստի ավարտին հայտարարել է Շիրակի մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանը գտնում է, որ այս հարցում գյուղապետերն են մեղավոր, շատերը լավ կառավարիչներ չեն ու նրանց չի հաջողվում հարկահավաքության գործընթացը պատշաճ կազմակերպել. «Կան համայնքներ, որոնք 70 համայնք 94 տոկոսից միջինից ցածր է հավաքել, համայնքներ կան 0 է, լավ, էդ համայնքապետը տեղում է, տեղում չի, կարող է գյուղում չի, խոպան է գնացել: Ամենաբարձրը Բագրավան համայնքինն է սեփական եկամուտների առումով: 5-6 ամսվա մեջ Սալուտի գյուղապետը ոչինչ չի արել ու էսօր էլ չի եկել նիստին»,- հայտարարել է Ֆելիքս Ցոլակյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: