
Արմեն Աշոտյան. Ընդունելության քննությունների համար շեմային է համարվում 7.5 բալը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ ինձ հարցնում եք ընդունելության քննությունների շեմային բալի մասին:
Տեղեկացնեմ ձեզ, որ, ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, դրական է համարվում 7.5 բալը և ավելին:
Դրանից ցածր միավորներ ստացած դիմորդներ այդ առարկայից համարվում են կտրված, սակայն կարող են շարունակել հանձնել մյուս առարկաները:
Վերահանձնումները արգելված են:
Առկա համակարգով քննություններն անհաջող հանձնած դիմորդները կարող են հետագայում իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրված է հեռակա ուսուցումը:
Նորից հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»: