Բաժիններ՝

Հեծանիվի գողությունը բացահայտվեց

Հունիսի 14-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակից գողացել են «Սալկանո Էքսեկ 26» հեծանիվ` պատճառելով 139.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կամո Մ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավված է:

ՀՀ Ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30