
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Հունիսի 18-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, հունիսի 21-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-20-ին էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 18-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում`15-20մ/վրկ, հունիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն