Ճարպագնդերի տեսակները, առաջացման պատճառները և բուժումը

Բուժիչ նամակներ

Վերջերս ծանոթներիցս մեկը, ում պարանոցի վրա` կոկորդից ձախ, վաղուց ի վեր «իջևանել» է ոչ փոքր չափսերի լիպոմա, հանկարծակիի էր եկել թոռնուհու հարցից. «Պապի, դա ինչո՞ւ է առաջացել»։

Կա կարծիք, որ լիպոման, նույնն է` ճարպագունդը, ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ, սակայն դա այդպես չէ. լիպոմաներ ախտորոշվում են միջին տարիքի կանանց և տղամարդկանց 5-7%-ի մոտ։

Պարզապես կանայք ավելի մտահոգ են իրենց արտաքին տեսքի համար և ավելի հաճախ են դիմում բժշկական հաստատություններ։

Կարդացեք նաև

Տարբերում են ճարպագնդերի երկու հիմնական տեսակ։
Առաջինը շարժունակ է, փափուկ, կլորավուն. կապված չէ շրջապատող առողջ հյուսվածքների հետ։ Նման լիպոման բաղկացած է ճարպային բջիջների մանր գոյացությունից, դա շատ դանդաղ աճող բարորակ ուռուցք է, որը տեղակայվում է մաշկի արտաքին շերտի տակ` վզի, ծոծրակի, մեջքի վրա, թևի վերին մասում։ Նման լիպոմաները հաճախ անվանում են «դասական», որպես օրենք` ծածկող մաշկի վրա չի նկատվում գույնի փոփոխություն կամ բորբոքում։

Խորքային «դասական» լիպոմաները հայտնաբերվում են հիմնականում լյարդի, երիկամների, պլևրայի, արգանդի ճարպային հյուսվածքների վրա. գտնվում են յուրահատուկ բավականին ամուր թաղանթի մեջ, դրանք կարող են վտանգ ներկայացնել շատ մեծ` 10 սմ և ավելի տրամագիծ ունեցող չափերի դեպքում։ Անհամեմատ վտանգավոր են թաղանթ չունեցող «սվաղված»` տարածված լիպոմաները, որոնք կարող են նկատվել վզի կամ ծոծրակի շուրջ կամ որովայնի շրջանում` մաշկի տակ։
Երկրորդ դեպքում մեծ է չարորակ ուռուցքի զարգացման վտանգը. նման ուռուցքները դժվար են բուժվում վիրաբուժական միջամտության եղանակով։

Առաջացման պատճառները
Շրջանառվում են երկու հիմնական վարկածներ. գիտնականների մի մասը կարծում է, որ ճարպագունդը, ինչպես ցանկացած ուռուցք, զարգանում է գենետիկ խախտումների հետևանքով։ Կա կարծիք, որ դեռ պտղի ներարգանդային զարգացման ժամանակ էմբրիոնալ ճարպի որոշ բջիջներ, ինչ-որ անհասկանալի պատճառներով, դուրս են մնում խաղից և տարիներ անց սկսում են ակտիվորեն բաժանվել (բազմանալ) օրգանիզմի ինչ-որ մասում, և առաջանում է ճարպային բնույթ ունեցող ուռուցք։

Գիտնականների մի ստվար հատված համոզված է, որ հատկապես պարկ չունեցող ճարպագնդերի զարգացման պատճառը ոչ ճիշտ սնվելն է։
Ճարպագնդի աճը կանխելու համար կարևոր է հնարավորինս սահմանափակել յուղոտ մսի և կաթնամթերքի օգտագործումը։ Անվտանգ են ձկան և բուսայուղում պարունակող ճարպաթթուները։

Արդյո՞ք ճարպագնդի գոյացումը մաշկի տակ կարող է հիմք ծառայել ներքին օրգանների ստուգման համար

Այո, քանի որ այն ունի օրգանիզմում տեղաշարժվելու հատկություն։ Օրինակ, մեր ծանոթի դեպքում ճարպագունդը սկզբից հայտնվել էր ճակատի վրա։ Կարծելով, որ դա սովորական պզուկ է (2 մմ չափերով), փորձել է հեռացնել այն մեխանիկական եղանակով, ինչի պատճառով վնասվել էր ճարպագնդի պարկի թաղանթը, և բորբոքում էր առաջացել։ Պահանջվեց վիրահատական միջամտություն, իսկ մոտ մեկ տարի անց ճարպագունդը «տեղավորվեց» վզի վրա և ավելի մեծ էր, մոտ 4-5 սմ տրամագծով։
Ճանապարհորդող բնույթ ունենալու հետևանքով ճարպագնդերը կարող են հիմնավորվել նաև ուղեղի, թոքերի, երիկամների, լյարդի, որովայնի ճարպային հյուսվածքի վրա. դրանց հետագծերն անկանխատեսելի են։
Ապացուցված է, որ դրանք կարող են լինել միաժամանակ մարմնի տարբեր մասերում և շատ դժվար են հայտնաբերվում։ Այնուամենայնիվ, «լղոզված» (պարկ չունեցող) լիպոմաները վտանգավոր են և պետք է պարտադիր հայտնաբերվեն, ինչը բավականին ծախսատար և ժամանակատար է։

Ինչպես կանխարգելել ճարպագնդի աճը և տարածումը
Եթե «պարկավոր» լիպոմայի չափը փոքր է (2-3 սմ), ապա ներարկում են «Դիպրոսպան» դեղամիջոցը, որը տրոհում է ճարպերը։ Ավելի մեծերը (6-7 սմ) հեռացնում են պոլիկլինիկայում կամ (7-10 սմ) հիվանդանոցում։

Ժողովրդական միջոցներ։ Բուսաբույժները (Ա. Պեչենևսկի և այլք) օգտագործում են բարորակ և չարորակ ուռուցքների բուժման համար կիրառվող բույսերը, որոնք դանդաղեցնում են նաև ճարպի բջիջների բաժանումը և ունեն հակատոքսիկ հատկություն։ Օրինակ, զրվանդ, նույնն է` որդնտակ (Aristolochia clematitis), կռատուկ, դառնափուշ, նույնն է` դեղնենի, յասաման, ծխախոտ (բոլորի տերևները), օշինդր, ճագոմ սպիտակ, ծիծեռնախոտ (chelidonium majus), տույա, տարկավան (Tanacetum vulgare)։

  • Նշված ցանկից մեկ կամ մի քանի բույս մանրացրեք։

1 ճ/գ հումքը լցրեք 50 մլ զտված ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անմիջապես անջատեք կրակը, 1 ժամ թրմեք տաք տեղում (տարան փաթաթեք լաթով), քամեք։ Եփած հումքը փաթաթեք 3-4 տակ ծալած թանզիֆի կամ այլ ստերիլ լաթով, քնելուց առաջ դրեք ճարպագնդի վրա և ամրացրեք։ Կատարեք 3-ական օր` ընդմիջումներով (շաբաթը 2 անգամ), շարունակեք 6 ամիս։ Երկրորդ ամսից հումքի չափաքանակը հասցրեք 1,5 ճ/գ, 3-րդ ամսից` 2 ճ/գ, 5-րդ ամսից` 3 ճ/գ։

  • 20 գ հումքը 3 շաբաթ թրմեք 200 մլ սպիրտի մեջ (40-70 %), քամեք։ Քսեք ճարպագնդի վրա, առավոտյան և երեկոյան` ամեն օր։ Շարունակեք 3 ամիս։

Խորհուրդ է տրվում խմել հետևյալ բույսերի թրմված ջրային պատրաստուկները` վաղենակի ծաղիկ, քաջվարդի արմատ, խատուտիկ, հազարտերևուկ, ջղախոտ, նույնն է` եզան լեզու, ծիծեռնախոտ, իշառվույտ (Melilotus off.), ոսկեհազարուկ (Centaurium umbellatum) արոսենու և մասուրի պտուղներ։ Կարելի է խմել նաև այդ բույսերից ստացված հյութերը` միմիայն մասնագետի նշանակած չափաբաժնով։

  • Մանրացրեք 7-8 բույս, խառնեք։ 2 թ/գ հումքը 30 րոպե թրմեք եռացող ջրային բաղնիքի վրա և 1 ժամ` սենյակային պայմաններում, լուծեք 2-3 թ/գ ջղախոտի հյութ (կամ եթե գտնեք` ճագոմ սպիտակի հյութ)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 10 րոպե առաջ։ Շարունակեք 2 ամիս, կրկնեք 1 ամսից։ Ընթացքում փոխեք դեղաբույսերի փնջի բաղադրությունը և հյութերը։

Օգտակար են նաև կառ փշոտի (Onopordon acanthium) զամբյուղը և հրեշտակաբույսի (Angelica archangolica) արմատը։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները:

Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս