Բաժիններ՝

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները»

Հայաստանից արտագաղթի վերաբերյալ հետազոտությունը ներկայացվել է Կանադայում կազմակերպված՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ.
դրական զարգացման ծրագիր է իրականացվելու Գյումրիում.

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»:

Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում:

Atom

Հայաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, և թե այն ինչպիսի դրևորում է ստանում Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի Թրենսփերընսի Ինթերնեյշնլ կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Հայաստանի՝ «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Զեյնալյանը և «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր Վահան Գոլոլեանը:

Kamo (2)

Տորոնտոյում և Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները և վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների և աղքատության հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), և թե ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Ջիբութին և Կոլումբիան:

Համաժողովի ժամանակ www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանը ներկայացրեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները: Բանախոսը զեկույցում ներկայացրեց Հայաստանից արտագաղթի հիմքում ընկած պատճառները՝ կենտրոնանալով Գյումրիում տիրող իրավիճակի վրա, որպես Հայաստանի ամենաթույլ համայքններից մեկը, որտեղ գրանցվել է երկրում ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կամո Մայիլյանը հայտարարեց, որ «Գոլոլեան Հիմնադրամը» և DEPOP հետազոտական խումբը որոշում են կայացրել իրենց ջանքերն ուղղել դրական զարգացման նոր ծրագրի իրականացման վրա, որը մասնավորապես կկենտրոնանա Գյումրիի վրա, որպես Հայաստանի ամենաշատ տուժած համայնք:

Պարոն Վահան Գոլոլեանն իր խոսքում նշեց. «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն Գյումրին դեռևս բավականին վատ վիճակում է գտնվում: Գյումրին չի կառուցվել, չնայած որ բավականաչափ միջազգային օգնություն է հատկացվել և որոշ ծրագրեր պետք է իրականացվեյին: Սա իսկապես ամոթալի է: Ինչպես DEPOP հետազոտությունն է նշում, հույսի պակասն է, որ մարդկանց դուրս է մղում Հայաստանից: Ուրեմն, եկե՛ք սկսենք «ԳՅՈՒՄՐԻԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ» ծրագիր, որպես հույսի փարոս ողջ Հայաստանի համար»:

Կամո Մայիլյան
www.depop.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս