Լեզվի գույները՝ որ գույնն ինչ հիվանդություն է գուժում
Լեզվի գույնը, ձևը և նրա վրայի նստվածքը կարող են ամեն ինչ պատմել ձեր առողջության մասին: Բազմաթիվ հիվանդություններ, որոնք առանց խորը հետազոտության հնարավոր չէ պարզել, հնարավոր է հայտնաբերել ուղղակի մեկ պարզ գործողությամբ՝ հանել լեզուն և ուսումնասիրել: Եվ այսպես Aroxj.am-ը ներկայացնում է, թե ինչպես կարելի է լեզվի գույնից, նրա վրայի անհարթություններից, ձևից ու վրայի նստվածքից պարզել, թե ինչ հիվանդություն ու առողջական խնդիրներ ունեք:
Ինչ տեսք պետք է ունենա առողջ լեզուն
Առողջ լեզուն լինում է բաց վարդագույն, համեմատաբար հարթ մակերես, մի քանի ոչ շատ խորը կտրվածքներով, որոնք գնում են դեպի լեզվարմատ: Այն պետք է լինի փափուկ, լեզուն շարժելիս չպետք է տհաճ զգացողություն կամ անհարմարություն ունենաք: Կախված եղանակից՝ առողջ լեզուն պետք է ունենա որոշակի սպիտակ նստվածք: Ամռանը այդ նստվածքը մի փոքր ավելի շատ է, սակայն լեզվի վրայի ռեֆլեկտորները կամ ընդունիչները պետք է երևան:
Ձմռանը նստվածքը ստանում է դեղին երանգ, իսկ աշնանը ավելի բաց գույն ու ավելի չոր բաղադրություն: Եթե նստվածքը շատ խիտ է և, այսպես ասած՝ փակում է ձեր լեզուն, դա խոսում է որոշակի հիվանդությունների մասին՝ հիմնականում քրոնիկ բնույթի:
Ինչի մասին է ահազանգում ձեր լեզվի գույնը
Լեզվի գույնը, կարծես անալիզների պատասխանները` կարող է ասել, թե ինչ հիվանդությամբ եք տառապում կամ ինչ խնդիրներ ունեք:
Մուգ կարմիր- Այս գույնը ահազանգում է ինֆեկցիոն հիվանդությունների մասին, մասնավորապես` գրիպ, կորի, բարձր ջերմություն:
Անգույն, «թափանցիկ»- Եթե ձեր լեզուն հայտնաբերում եք բաց-գունատ տեսքով, սա ահազանգում է արյան խնդիրների մասին, մասնավորապես՝ անեմիայի: Գունատ լեզուն խոսում է նաև սրտի անբավարարության մասին:
Մանուշակագույն- Այս գույնը ախտանշում է ոչ միայն արյան հիվանդությունների, այլ նաև շնչառական համակարգի անառողջության մասին: Հատկապես թոքերի հետ կապված հիվանդություններ ու շնչուղիներում խնդիրներ:
Դեղին-մոխրագույն- Այս գույնը ահանազանգում է դեղնախտի մասին: Մոխրագույն երանգ գերակայությունը նշանակում է, որ խնդիրներ ունեք աղեստամոքսային տրակտի հետ:
Սև- Սևին մոտ երանգով լեզուն խոսում մի շարք լուրջ հիվանդությունների մասին: Առաջին հերթին՝ ձեր լյարդի անառողջության մասին, հետո դիզենտերիայի, լուրջ վիրուսային ինֆեկցիաների և նույնիսկ՝ աբցեսների:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: