Բաժիններ՝

Ուկրաինայի երեք նախկին նախագահներն աջակցել են Պորոշենկոյի խաղաղության պլանին

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն իրենց դիրքորոշումն են հայտնել Ուկրաինայի ներկայիս իրավիճակի հանդեպ:

Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին հասցեագրված դիմումում նախկին նախագահներն աջակցություն են հայտնել նրա դիրքորոշմանը՝ կապված այս տարի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:

Նախկին նախագահները ներկա դրությամբ թիվ մեկ առաջադրանք են համարում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ուժային դիմակայությունը դադարեցնելը և խաղաղ կյանքին մարդկանց վերադարձ կատարելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը:

Նրանք կողմ են արտահայտվել, որ դիվերսանտներն ու ահաբեկիչները, որոնց գործուղում է ռուսական կողմը, մաքրվեն ուկրաինական տարածքից: Նախկին նախագահները կարևորել են Ռուսաստանի հետ պետական սահմանի անվտանգության անհապաղ մեծացումը, ինչն Ուկրաինային կերաշխավորի անդորր ու կբացառի հարևան երկրից թշնամիների ու զենքի ներթափանցումը երկիր:

Նրանք կարևորել են նաև խաղաղության պլանի շուրջ լայն երկխոսություն սկսելն ու Ուկրաինայի սահմանադրական ուղղումների հարցը՝ կապված խորհրդարանական-նախագահական մոդելի նոր խմբագրման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս