ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի վնասի հարևանների հետ Վրաստանի հարաբերություններին. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի խոչընդոտի հարևան երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ Վրաստանի առևտրային հարաբերություններին, սակայն հնարավոր են փոփոխություններ տեխնիկական մի շարք դետալներում:

Վրաստանը պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին, Բրյուսելում: Այն մեկ տարվա ընթացքում պետք է վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից:

Դրա հետ կապված՝ Փանջիկիձեն հայտարարել է. «Մենք մեր հարևանների հետ ունենք առևտրային ազատ հարաբերություններ, և այն, որ մենք ազատ առևտրի գոտի ենք բացում ԵՄ-ի հետ, ոչ մի կերպ չի վնասի այլ երկրների հետ մեր հարաբերություններին:

Մենք ցանկանում ենք բոլորի համար,  ովքեր առևտրային հարաբերություններ ունեն մեզ հետ, պարզաբանել, որ ԵՄ-ի հետ մեր ասոցացումը չի հանդիսանում որևէ մեկի դեմ ուղղված ակցիա: Այն ուղղված է Վրաստանի զարգացմանը, դա Վրաստանի զարգացման համար քայլ է:

Եվ այն, որ Վրաստանը ելք կստանա 500 միլիոնանոց կայուն շուկա, բխում է նաև այն բոլոր երկրների շահերից, որոնք տնտեսական ակտիվություն ունեն Վրաստանում, այդ թվում նաև Ռուսաստանի շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս