Ջոն Հեֆերն. «Հայաստանի տնտեսությունը կարիք ունի, որ IT ոլորտը զարգանա»
Այսօր «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողությանը ներկա էր նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ասաց, որ տեսնում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչի համար շատ ուրախ է. «Ես շատ ուրախ և հպարտ եմ Հայաստանի կազմակերպությունների հետ համագործակցության համար այս զարգացող ոլորտում: Ես տեսնում եմ իմ IT ոլորտի ընկերներին և կոլեգաներին այստեղ: Կա երկու բան, որ որոնց կարիքը, նրանց կարծիքով, Հայաստանը ունի՝ այս ոլորտն ավելի զարգացնելու համար: Առաջինն այն է, որ օգտագործվեն հայ ժողովրդի ստեղծագործական և նորարարական հմտությունները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Երկրորդը՝ ավելացնել այս ոլորտի աշխատողների թիվը: Սա առաջին բանն է, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը և կազմակերպությունները աշխատում են, մենք աշխատում ենք մեծացնել աշխատանքի պահանջարկը, որ Հայաստանի IT ոլորտը կարողանա իսկապես զարգանալ առաջիկա տարիներին»:
Ըստ Ջ. Հեֆերնի՝ Դիջիթեք Ֆորումն իսկապես շատ ճիշտ ծրագիր է. «Այսօրվա Դիջիթեքի նպատակը IT-ի ոլորտը բիզնեսի համար օգտագործելն է: Եվ իմ ասածն այն է, որ այս ոլորտը չի կարող ապրել ինքն իրենով. այն հաճախորդների, սպառողների կարիք ունի, այն ներառում է բանկային ոլորտը, ուսումնական ոլորտը, և առհասարակ բոլոր ոլորտները: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի, որ IT ոլորտը զարգանա», նշեց ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը:
Անի Քեշիշյան