Հայտնի է Արցախում զոհված սերժանտի անունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։

Հայտնի է դարձել, որ զոհվածը 1988 թվականին ծնված ավագ սերժանտ Նարեկ Կարոյի Պողոսյանն է, ծնունդով Արցախից։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ կապ ունեցող որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ տեղի ունեցածը ադրբեջանական կողմից հերթական դիվերսիան էր, սակայն ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես այս մասին դեռևս չի հայտնել:

Ըստ նույն աղբյուրների, Արցախ երրորդ պաշտպանական շրջանի ուղղությամբ (Մարտունիի շրջան) իրականացված դիեվրսիան հայկական կողմը կարողացել է խափանել և հետ մղել թշնամուն: Հակառակորդը անհաջող դիվերսիայի արդյունքում ունեցել է երեք զոհ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30