ՊՆ-ն հայտնեց զոհված զինծառայողի անունը
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան` Արարատում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, զինծառայող է զոհվել:
ՀՀ պաշտպանության նախարարություն