2013 թվականին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է ռեակտիվ կրակի համակարգեր ու հրթիռներ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է ռեակտիվ կրակի համակարգեր ու հրթիռներ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրին Թուրքիայի ներկայացրած հաշվետվությունում:
Դրա համաձայն, 2013 թվականին Անկարան Ադրբեջանին մատակարարել է 122 միլիմետր տրամաչափի Т-122 Sakarya ռեակտիվ կրակի 3 համակարգ: Բացի այդ, Ադրբեջանին վաճառվել է հրետանային տվյալ համակարգերում գործածվող 122 միլիմետր տրամաչափի TR-122 տիպի 1000 հրթիռ:
Т-122 Sakarya ռեակտիվ կրակի համակարգն ու նրա համար գործածվող հրթիռներ արտադրել է թուրքական ROKETSAN ընկերությունը: Այդ հրթիռների հեռահարությունը կազմում է 40 կիլոմետր, ինչը կրկնակի գերազանցում ադրբեջանական բանակի սպառազինության տակ առկա 9К51 Град սարքերի հրթիռների հեռահարությանը: