Նախկին վարչապետը պետք է դատվի՝ Փայլակ Հայրապետյան. ԳԱԼԱ
Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն տեղյակ է, որ ադամանդագործ, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին Վրաստանից արտահանձնել են:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ հույս ունի, որ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը կբացահայտի օֆշորային սկանդալը:
«Պետք է, որ բացահայտվի, որովհետեւ բոլոր փաստաթղթերը կան, առանց փաստաթղթի ոչինչ չի արվել: Ես դակումենտը տվել եմ, ինքը բանկում մթոմ բիզնես ծրագիր է կազմել, տվել է բանկին, խաբել է, թե իրան են փաբել, թե բանկն է խաբել: Մոտ 70 միլիարդի ապրանք պետք է բերեր: Այսինքն վարչապետը ստիպել է, ինքն էլ գրել է, ես կարծում եմ, որ բանկն է մեղավոր»,- ասաց Փ. Հայրապետյանը:
«Մենք սկզբից նախարարի տեղակալի հետ գնացինք բանկ, բանկում մեզ խոստացան, որ վարկը պիտի տրամադրվի եւ իմ ունեցածը հանձնեցի իրանց, որ վարկով 12 միլիոն պիտի տային, անցավ 5 օր, ինձ զանգեց Սուքիասյան Աշոտը, որ պարոն Հայրապետյան, բանկը մերժել է մեր վարկը տալ, բայց վարչապետի հետ գնացել ենք Ամերիաբանկ, բանկը խոստացել է, որ տա: Ես 6 հազար դոլար փող եմ մուծել Ամերիաբանկին, որ բիզնես ծրագիրը գրվի, 20 օրվա ընթացքում մենք ստանանք այդ գումարները:
Ես էլ ասեցի, թե եթե վարչապետը կա, դու ես, բանկը խոստացել է, ինձ համար ինչ նշանակություն ունի, թե ինչ բանկով կլինի, եւ բիզնես ծրագիրը կազմել է բանկը, սակայն ինչպիսի դակումենտներ է ստացել, ես տեղյակ չեմ, եւ այդ գումարը հատկացրել են»,- պատմեց գործարարը: Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ 4 միլիոն պետք է հատկացվեր լվացող մեքենաների ներկրման համար Հարավային Ամերիկայից:
Մանրամասներն՝ այստեղ