Բաժիններ՝

Թուրքիայում Balyoz-ի գործով դատապարտյալներից 70 սպա կարող է վերադառնալ զինծառայության

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայի Սահմանադրական դատարանը երեկ որոշում կայացրեց Balyoz ռազմական հեղաշրջման գործով 230 դատապարտյալների ազատ արձակման մասին, 70 սպա, որից 13-ը գեներալ ու ծովակալ են, կարող են վերադարձ կատարել զինծառայությանը:

Այդ զինվորականների հարցը քննարկվելու է օգոստոսի 10-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) առաջիկա նիստում: YAŞ-ի նիստը կկայանա օգոստոսի առաջին օրերին:

Թուրքիայի ՍԴ-ը երեկ վճռել էր, որ ամբաստանյալների դեմ մեղադրանքները հավաքվել են ապօրինի ճանապարհով, այդ թվում նաև գաղտնալսումներով: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հավանության է արժանացրել դատարանի այդ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30