Սուարեսն արդեն երրորդ անգամ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում՝ մրցակից թիմերի ֆուտբոլիստներին կծելու համար:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Այս մասին հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Սառա Հարկուրը:
Ամբաստանյալ Արմեն Հովյաննիսյանն առաջարկեց չկարդալ իրեն առաջադրված մեղադրանքը՝ ժամանակ չկորցնելու համար՝ ասելով. «Մեղավոր չեմ ճանաչում, խուլիգանություն չեմ կատարել»: Մեղադրողը, այնուամենայնիվ, հրապարակեց նաև նրան առաջադրված մեղադրանքը, որից հետո ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն օգտվել է իր սահամադրական իրավունքից՝ արտահայտելով իր դիրքորոշումը Հայաստանում տիրող «բեսպրեդելի» դեմ: Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը յոթ ամիս է՝ կալանքի տակ չէ, այլ «իշխանական գերության մեջ». «Սահմանում թուրքերն են մեզ գերեվարում, ստեղ՝ դուք»:
Ջրամբարում դիակ է հայտնաբերվել. տեղեկություն ունեցողներին խնդրում ենք արձագանքել:
Ասոցացման համաձայնագիրը հանդիսանում է նոր քայլ դեպի ԵՄ-ին լիիրավ անդամակցում:
Վրաստանն ու ԵՄ-ն այսօր Բրյուսելում ստորագրել են Ասոցացման համաձայնագիր:
Միջազգային բոլոր նորմերի ու կոնվենցիաների խախտմամբ հարձակման են ենթարկվում դիվանագետները:
Գերությունից հետո` դեռևս Մ.Խոջոյանի կենդանության օրոք, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություն, որի արդյուքնում էլ Խոջոյանի արյան և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոց` ապուրի:
Վերջին շրջանում հանրության հետաքրքրող հարցերից է դարձել Աֆրիկյանների տան շենք ապամոնտաժումն ու վերականգնումը «Հին Երևան» նախագծի շրջանակներում: «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսեց նախագծի ընթացքի ու գաղափարի ծնունդի մասին: Նա նշեց, որ մինչև 2005 թվականը բոլոր խորհրդային շրջանի «սև շենքներն» ապամոնտաժվում էին և քաղաքային իշխանություններն ասում էին, որ ապամոնտաժումն արվում է նոր տեղում վերականգնելու համար.
Այսօր՝ հունիսի 27-ին տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը։ Ամփոփելով բանկի 2013թ. գործունեության արդյունքները՝ ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի 2013թ.-ի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։ Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 297 միլիոն դրամ վճարվեց որպես շահաբաժին։
Պլաստիկ վիրահատությունները Հայաստանում համեմատած այլ երկրների հետ, ինչպես օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և եվրոպական երկրները, ավելի էժան են:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեկ տարի է Թուրքիայից Հայաստան է ներթափանցել Արևաբուժություն աղանդը: Այդ ժամանակ տեղեկություն ունեինք Փարաքարում գործող իրենց հավաքատեղի մասին: Պարտադիր պայման է թեյ խմելը: Բայց մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նաև Զեյթունում ունեն իրենք իրենց որջը, կոպիտ ասած, որտեղ պարտադիր պայմաններից է օրական 3 լիտր թեյը, աղ և կաթ խմելը, որը մարդկանց մոտ առաջացնում է լուրջ հետևանքներ»:
ԵՄ-ում շուկայական նոր հնարավորություններն ու արտադրման առավել բարձր չափորոշիչները կխթանեն ներդրումները, գյուղատնտեսության արդիականացումն ու աշխատանքային պայմանների բարելավումը:
Ինտեգրումն ընթանում է աստիճանաբար, և մենք պատրաստ ենք շարունակել դեպի Եվրոպա ուղին:
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հունիսի 26-ին ընդունած H. R. 4347 բանաձևը, որով պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարությանը ամենամյա հաշվետվություն ներկայացնել` Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի և կալվածքների պահպանության, վերականգնման և իրավատերերին վերադարձման ուղղությամբ ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 22 շենքի բակում:
Օրինագիծն իրավական հիմք կապահովի բանակցությունների համար, ինչպես նաև անձեռնմխելիություն կապահովի դրանց մասնակիցների համար:
Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:
Առաջացած ջրհեղեղի հետևանքով ներկա դրությամբ մոտ 10.000 ընտանիք հարկադրված է եղել լքել իրենց տները:
Արման Նավասարդյանի կարծիքով` այն դեպքում, երբ Ալիևն իր մարտաշունչ, միլիտարիստական հռետորաբանությամբ խանգարում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին և բացի այդ` վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, «պարտիզանի նման լռելը» և նրա հետ բանավեճի մեջ չմտնելը սխալ քայլ է: Դիվանագետն ասաց, որ պրոֆեսիոնալ չի համարում այն, որ հայ պատգամավորները հարկատուների հաշվին գնում, հասնում են Ստրասբուրգ և «նորահարսի նման» նստում և ոչինչ չեն ասում:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Գերագույն ռադան ունակ կլինի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել հաջորդ շաբաթ:
«Արցախէներգո»-ի գործադիր տնօրեն Տիգրան Ծատուրյանն իր զեկույցում նշել է այն հիմնական աշխատանքները, որոնք նախատեսված էին անցած տարվա ծրագրով: Մասնավորապես, վերանորոգվել և վերակառուցվել են մոտ 20,5 կմ երկարությամբ 0,4 կՎ օդային գծեր, 15,5 կմ` 10 կՎ օդային գծեր, մոտ 1100 մետր մալուխային գծեր և թվով 20 հատ 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը չի ներկայանում, երբ ինքը խնդրում է դա, սակայն դրա իրավունքը ոստիկանը չունի: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ոստիկանը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ ոստիկանը դա հայտարարում է իր աշխատողների մոտ, և նա ԿԳԲ-ի գործակալ է:
«Օրինաց երկիր» կուսակցությունը սկսում է մարզային հանդիպումների շարք: Այսօր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի կուսակցական ակտիվի և համակիրների հետ: Վաղը և մյուս օրն էլ նախատեսված են հանդիպումներ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում:
Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը:
Մեկ անգամ ևս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նստել էր հոր գիրկը, ինչի կապակցությամբ ոստիկանները զգուշացրին Շանթ Հարությունյանին, ինչն էլ վերաճեց վեճի: Շահեն Հարությունյանը բորբոքվել էր, սակայն նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, բռնեց նրա ձեռքերը: Շանթ Հարությունյանին մի քանի րոպեով դուրս բերեցին դատական նիստից, ապա նորից վերադարձրին դատական նիստերի դահլիճ: