
Ադրբեջանում Լեյլա Յունուսին մեղադրել են «հայկական ծագում ունենալու» մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.
«Այնտեղ նախագահին ուղղված հարցերը հենված չեն եղել տրամաբանության վրա: Դրանք եղել են հայ պատգամավորների կողմից պատրաստված հարցեր, որոնք հենված են եղել նաև ծագումով հայ Լեյլա Յունուսի ներկայացրած այսպես կոչված հաշվետվության վրա:
Լեյլա Յունուսը ծագումով հայհուհի է: Բացի այդ, վտարանդիության պատրվակով երկիրը լքած և Եվրոպայում ապրող և, իբրև թե, ինչ-որ բանի դեմ բողոքները ծագումով հայեր են: Բնականաբար, պետության ու ժողովրդի դիրքերից Ադրբեջանի նախագահի ելույթը չի կարող շահավետ լինել նրանց համար»: