Եվրահանձնաժողովը հաշվարկել է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի տնտեսական օգուտները
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի գնահատականներով, ակնկալվում է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը կմեծացնի Ուկրաինայի բյուջե ներկրման մաքսատուրքերից մուտքային համալրումները՝ տարեկան մոտ 1.2 միլիարդ եվրոյով:
Ակնկալվում է, որ Ուկրաինայի արտահանումը ԵՄ տարեկան կավելանա 1 միլիարդ եվրոյով: Այս մասին նշված է այսօր Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրերի ստորագրման արդյունքներով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ համաձայնագրի ստորագրումից շահեկան դիրքերում կհայտնվեն բազմաթիվ ոլորտներ՝ հագուստ ու տեքստիլ, սննդամթերք, բուսական յուղ ու գունավոր մետաղներ:
ԵՄ-ում շուկայական նոր հնարավորություններն ու արտադրման առավել բարձր չափորոշիչները կխթանեն ներդրումները, գյուղատնտեսության արդիականացումն ու աշխատանքային պայմանների բարելավումը: