Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հունիսի 26-ին ընդունած H. R. 4347 բանաձևը, որով պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարությանը ամենամյա հաշվետվություն ներկայացնել` Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի և կալվածքների պահպանության, վերականգնման և իրավատերերին վերադարձման ուղղությամբ ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձր է գնահատում հանձնաժողովի անդամների ջանքերը` հանուն արդարության վերականգնման և խաղաղության ու համերաշխության հաստատման: Որդեգրված բանաձևը կարևոր քայլ է ի պաշտպանություն Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների և նրանց իրավունքների:

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Տեսանյութեր

Լրահոս