Բաժիններ՝

Պորոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել սահմանադրական ուղղումների մասին օրինագիծը

Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել «Ուկրաինայի Սահմանադրությունում ուղղումներ անելու մասին» թիվ 4178 նախագահական օրինագիծը:

Գերագույն ռադայում գրանցված այդ օրինագիծն առնչվում ե պետական իշխանության լիազոր մարմիններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Իշխանության ապակենտրոնացումը նախատեսում է տեղական համայնքների լիազորությունների ընդլայնում, այդ թվում նաև պատմական հիշողության, մշակութային ավանդույթների ու լեզվական քաղաքականության հարցերով:

Առաջարկվում է սահմանափակել նախագահի լիազորությունները և մեծացնել Գերագույն ռադայի լիազորությունները: Պորոշենկոն հույս է հայտնել, որ Գերագույն ռադան ունակ կլինի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել հաջորդ շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30