Էլմար Մամեդյարովը մեկնելու է Չինաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին մեկնելու է Չինաստան, ուր գտնվելու է մինչև հուլիսի 2-ը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Մամեդյարովի չինական այցը տեղի է ունենում Չինաստանի արտգործնախարարի հրավերով: Պլանավորված է, որ այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Չինաստանի արտգործնախարարի ու այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30