Սուննի զինյալներն Իրաքում բաց են թողել Ֆելուջայի ջրամբարի ջուրը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Լևանտի ու Իրաքի իսլամական պետություն» խմբավորման զինյալները բաց են թողել իրենց վերահսկողության տակ ընկած Ֆելուջայի ջրամբարի ջուրը:
Առաջացած ջրհեղեղի հետևանքով ներկա դրությամբ մոտ 10.000 ընտանիք հարկադրված է եղել լքել իրենց տները: Այս մասին հայտարարել է Բաղդադի նահանգի մեջլիսի ղեկավար Ռիյադ էլ-Ադդադը: Ընդհանուր առմամբ, Իրաքում վերջին բախումների պատճառով հարկադիր վերաբնակ է դարձել մոտ 1 միլիոն քաղաքացիական անձ: