Նոր մանրամասներ՝ զինվորներին տեղափոխող ավտոմեքենայի վթարից
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:
ՃՏՊ-ի հետևանքով Վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1950 թ.) տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել է 12.22-ին:
Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն