ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի ժողովրդին կբերի բարեկեցություն. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բաթումում պաշտպանության ու անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանին ու նրա ժողովրդին կբերի բարեկեցություն.

«Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի ժողովրդին կբերի բարեկեցություն, էլ ավելի կամրապնդի ժողովրդավարական կայուն ինստիտուտներ, կստեղծի ավելի պատասխանատու ու կողմնորոշված կառավարության պահանջարկ: Այն զարկ կտա զբոսաշրջային ուղղությանը, կամրապնդի բնապահպանական ու կրթական համակարգերը և կբարձրացնի եվրոպական մակարդակը:

Ասոցացման համաձայնագրի կդառնա այն գործընթացի սկիզբը, որի մասին վճռականորեն ու ամուր հայտարարել են մեր քաղաքական ղեկավարությունն ու ողջ ազգը:

Ասոցացման համաձայնագիրը հանդիսանում է նոր քայլ դեպի ԵՄ-ին լիիրավ անդամակցում: Մենք կօգտագործենք այդ առավելությունները, բարեփոխումները՝ որպես գործիք, որպես եվրոպական կառույցների անդամակցելու հայտ»:

Տեսանյութեր

Լրահոս