Քիրքուքը պատմական քաղաք է, որը շատ տառապանքներ է տեսել:
«Facebook»-ը կարող է դեպրեսիա առաջացնել, քանի որ ցանկացած մարդու կյանքը կարող է ավելի լավը թվալ, քան քոնը: Բայց այդպես է արդյոք»,-հարցադրում են անում հեղինակները:
Ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթևի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անհանգստացած է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Սմարթֆոնների միջոցով հնարավոր է ստանալ ձեր անհատական մանէրաբանական պատկերը: Ըստ մասնագետների, յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում միջինում դիպչում է իր հեռախոսին 150 անգամ: Սմարտֆոնը արտացոլում է այն մանրէները, որոնք ապրում են մարդկանց օրգանիզմում: Տ
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, Թբիլիսիում սկանդալ է հասունանում՝ կապված 50-ամյա «օրենքով գող» Ռոման Բարբակաձեի անհետացման հետ։ Ռեմեն մականունով քրեական հեղինակությանը Ուկրաինայից վտարել էին հունիսի 21-ին։
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված):
«Միկոյանը եղել է բավականին լուրջ դերակատարություն ունեցող անձնավորություն խորհրդային իշխանության համակարգում: Ես կամ որևէ մեկը չենք, որ պետք է գնահատենք նրա դերը, որովհետև այն փաստարկները, որոնք ասվում են, դրանք, ըստ էության, իրականության հետ որևէ կապ չունեն: Հիմա որոշել են այդ մարդու արձանը՝ որպես պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցող մարդու արձան, դնեն: Կամ Բաբաջանյանինը՝ տանկային ստորաբաժանումների մեր ամենամեծ մարշալն է: Նրանք մեր ազգի մեջ այն մարդիկ են, որոնք բավականին լուրջ դերակատարում են ունեցել պատմության տարբեր էտապներում: Ի՞նչ խնդիր կա, որ այս մարդկանց արձանները տեղադրում են»:
Անկեղծության համար պետք է խոստովանել, որ հեռավոր 1994թ. հետո սեփականաշնորհման բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության մթնոլորտում և ուղեկցվել իրականությունից ոչ հեռու, բայց առասպելական բամբասանքներով: Հատկապես խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման պարագայում: Որոտանի կասկադի դեպքում խորհրդարանական ընդդիմադիրները` քառյակը պահանջեց սեփականաշնորհման պայմանագիրը բերել խորհրդարան: Խորհրդարանը շրջանցող սեփականաշնորհման այս դեպքը քննադատեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: