Բաժիններ՝

ՌԴ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն պարտադրելու փորձերը հանգեցրին Ուկրաինայի հասարակության պառակտմանը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում արտերկրից հրահրված հակասահմանադրական հեղաշրջումն ու Եվրոպայի ու Ռուսաստանի միջև արհեստական ընտրություն պարտադրելու փորձերը պառակտել են ուկրաինական հասարակությանը.

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դա հատկապես մտահոգում է մեզ: Կիևի հակասահմանադրական հեղաշրջումը, Ուկրաինայի ժողովրդին Եվրոպայի ու Ռուսաստանի միջև արհեստական ընտրություն պարտադրելու փորձերը հանգեցրել են հասարակության պառակտմանը, ներքին ցավագին դիմակայության:

Առաջին հերթին զոհվում են խաղաղ բնակիչները: Երկրի հարավ-արևելքում արյուն է թափվում, տեղի է ունենում իրական հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր փախստականներ ստիպված են ապաստան փնտրել, այդ թվում նաև Ռուսաստանում. Զոհվում և նպատակմղված ձևով հետապնդվում են իրենց արհեստավարժ պարտքը կատարող լրագրողները:

Միջազգային բոլոր նորմերի ու կոնվենցիաների խախտմամբ հարձակման են ենթարկվում դիվանագետները, ինչպես որ դա տեղի ունեցավ Կիևում Ռուսաստանի դեսպանատանն ու Օդեսայում գլխավոր հյուպատոսարանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս