Լարված իրավիճակ` Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստից առաջ, սակայն, վիճաբանություն սկսվեց Շանթ Հարությունյանի, նրա որդու և ուղեկցող ոստիկանների միջև: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նստել էր հոր գիրկը, ինչի կապակցությամբ ոստիկանները զգուշացրին Շանթ Հարությունյանին, ինչն էլ վերաճեց վեճի: Շահեն Հարությունյանը բորբոքվել էր, սակայն նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, բռնեց նրա ձեռքերը: Շանթ Հարությունյանին մի քանի րոպեով դուրս բերեցին դատական նիստից, ապա նորից վերադարձրին դատական նիստերի դահլիճ:

 

Տեսանյութեր

Լրահոս