Վրաստանն անցում կատարեց ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլի. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր Բրյուսելում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանն անցում է կատարել ԵՄ-ի հետ նոր հարաբերություններին և պատրաստ է ճանապարհ հարթել դեպի Եվրոպա.
«Վրաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է և կիսում է նրա արժեքները: Ինտեգրումն ընթանում է աստիճանաբար, և մենք պատրաստ ենք շարունակել դեպի Եվրոպա ուղին:
Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանը ելք ստացավ դեպի աշխարհի խոշորագույն շուկա, ինչը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի մեծացմանը:
Վրաստանի համար ներկայումս ամենակարևորը մշտական ու վստահ զարգացումն է ու օրենսդրության կատարեկագործումը: Մենք ջանքեր չենք խնայի, որպեսզի Եվրոպայի հետ հարաբերություններում անցում կատարենք նոր փուլի»: