Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունն ազատ է արձակել Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում բազավորված Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքն ազատ է արաձակել Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդին և սկսել է հետաքննել նրա կոռուպցիոն գործունեության փաստը:

Այս մասին հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Սառա Հարկուրը: Նա մանրամասնել է, որ ռազմական խորհրդի ցրման մասին որոշումը դաշինքի նախագահի կողմից ընդունվել է երեկ երեկոյան.

«Ռազմական հրամանատարության անդամներին կասկածում են կոռուպցիայի ու միջոցները սխալ բաշխելու մեջ: Նրանց գործունեությունը հետաքննելու են համապատասխան մարմինները: Ներկայումս Սիրիայում զորամիավորումների գործողությունները ժամանակավորապես համակարգում է դաշինքի ղեկավարությունը»:

ԶԼՄ-ների տվյալներով խոսքը գնում է երեք տարվա ընթացքում «Սիրիական ազատ բանակին» հատկացված միջոցներից 500 միլիոն դոլար յուրացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս