Բաժիններ՝

Ղրղզստանի նախկին նախագահ Բակիևին հեռակա կարգով դատապարտել են 25-ամյա ազատազրկման

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ղրղզստանի նախկին նախագահ Քուրմանբեկ Բակիևին հեռակա կարգով դատապարտել են 25-ամյա ազատազրկման` բրիտանացի գործարար Շոն Դեյլի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար: Համապատասխան որոշումը նախօրեին ընդունել է Բիշքեկի շրջանային դատարանը:

Տվյալ մահափորձի գործով դատապարտել են նաև նախկին նախագահի ընտանիքի երեք անդամի: Քուրմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկ Բակիևը ու նրա որդի Մաքսիմը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ երկրորդ որդի Մարատը` 20 տարվա ազատազրկման:

Բրիտանացի գործարարի նկատմամբ մահափորձն իրականացվել է 2006 թվականի հուլիսի 7-ին: Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Դեյլիի վրա, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ, ինչից հետո նա շուտով լքել է Ղրղզստանը:

Քուրմանբեկ Բակիևը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2010 թվակններին: 2010 թվականի ապրիլին Ղրղզստանում իրականացված պետական հեղաշրջումից հետո նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով հանգրվանել է Բելառուսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս