Հովիկ Աբրահամյանը մեկնում է Վիլնյուս

Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տեսանյութեր

Լրահոս