Բաժիններ՝

Դավիթ Մանուկյան. «Բոլոր ապակողմնորշող մեկնաբանությունները հիմնվում են ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի վրա» (տեսանյութ)

Այսօր «Դ!եմ եմ» շարժման անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեցին իրնեց դիրքորոշումը Սահամադրական դատարանի` կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշման վերաբերյալ: Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենք դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկել կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք հոդվածներ, եւ, որպես այդպիսին, Սահմանադրական դատարանը տվել է վիճարկվող հոդվածների իր իրավական գնահատականը` որակելով դրանք հակասահմանադրական. «Այս կոնտեքստում ՍԴ-ի որոշումը տվել է այն գնահատականը, որը մենք ուզում էինք և ինչում մենք համոզված էինք: Ուստի որակել ենք դրական»:

Սակայն դրանից հետո ստեղծված իրավիճակում, ըստ Դավիթ Մանուկյանի, խնդրահարույց են ոչ թե որոշման, այլ որոշման տարաբնույթ, հաճախ ապակողմորոշող մեկանբանությունները, որ լսվում են անգամ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, տարբեր մակարդակի պաշտոնյաների հայտարարություններով. «Ուշագրավ է մի բան` բոլոր այս ապակողմնորոշող մեկնաբանությունները հիմնվում են ՍԴ-ի որոշման (որն, ի դեպ, բաղկացած է շուրջ 64 էջից) եզրափակիչ մասի 7-րդ կետի վրա, ըստ որի, այն հոդվածների, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, դրանց ուժը կորցնելու ժամկետը սահմանել էր մինչեւ սեպտեմբերի 30-ը: Մենք այստեղ ենք ուզում մեր ողջ հանրության ուշադրությունը սևեռել եւ շեշտադրումը կատարել:

Մի բան է՝ սեպտեմբերի 30-ն ընկալել որպես հնարավորություն, մինչ այդ ժամկետը եւս գումարներ կորզել ամեն գնով` հակասահմանդրական ճանաչված նորմերի միջոցով, մեկ այլ բան է (որը մենք դատում ենք, որ ՍԴ-ն հենց դրա համար է այդ ժամկետը տվել) սեպտեմբերի 30-ն ընկալել և ընդունել ընդամենը այն մաքսիմալ, ամենաուշ ժամկետը, մինչեւ երբ գործադիրն ու օրենսդիրը պարտավոր են փոփոխել օրենքը, վերամշակել, կամ մշակել նորը, որը պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը, այսինքն` ժողովրդի կամքին:

Սեպտեմբերի 30-ը հնարավորություն է տրված  ՍԴ-ի կողմից օր առաջ, շուտափույթ կերպով կատարել պահանջվող համապատասխան շտկումները, ընդ որում՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այ սա՛ է շեշտադրումը»:

Կարդացեք նաև

Դ. Մանուկյանը հիշեցրեց, որ ՍԴ-ի որոշումները ուժի մեջ են մտնում անմիջապես հրապարակման պահից և ենթակա են անմիջական կատարման. «ՍԴ-ի մասին օրենքը և Սահմանադրությունը թույլ են տալիս ՍԴ-ին տարանջատել իր կողմից հակասահմանադրական և անվավեր ճանաչված նորմերի ուժը կորցնելու ժամկետը, այսինքն՝ տալ ավելի ժամկետ` միայն այն դեպքում, երբ առկա է վտանգ իրավական խառնաշփոթի, իրավական անվտանգությունից ելնելով:

Այսինքն` սա մեր իշխանությունները պետք է ընկալեն բացառիկ դեպք, և քանի որ այդ հոդվածները փոխկապակցված են 80-ից ավելի իրավական այլ ակտերի հետ, առաջանալու է խառնաշփոթ` հենց այդ պահին դրանց անվավեր ճանաչման և ուժը կորցրած ճանաչելու դեպքում: Միայն այդ պատճառով է, որ Սահմանադրական դատարանը թույլ է տվել, որ ուժը կորցրած ճանաչեն այդ նորմերը սեպտեմբերի 30-ին»:

Դավիթ Մանուկյանն ասաց, որ այս որոշումն իրենց օգտին մեկնաբանողները չեն ուզում նկատել, կամ չեն բարձրաձայնում նույն որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետը. «Այս կետը ուժի մեջ է մտել անմիջապես հրապարակման պահից: Եզրափակիչ մասի 7-րդ կետում նշվում է, որ 1-5 կետերը հակասամանադրական ճանաչվելու ժամկետը սեպտեմբերի 30-ն է, իսկ 8-րդ կետը ասում է, որ սույն որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այսինքն՝ որոշման 6-րդ կետն, արդեն, ուժի մեջ է:

Այս կետում նշվում է, որ մի շարք հոդվածներ ճանչվել են սահմանադրական, բայց սույն որոշման 64 էջանոց կոնտեքստում բոլոր իրավահարաբերությունները իրենց հիմքում չեն կարող ունենալ անձի հայեցողությունից անկախ, նրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավունքի որևէ տարր: Այսինքն` եթե անձը կամք չի հայտնել, որ իր սեփականության իրավունքը սահմանափակվի, ապա որևէ մեկն այդ գանձումն անելու իրավունքը չունի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս