Բաժիններ՝

Տիմոշենկոն խոստացել է ընդլայնել ընդդիմության լիազորությունները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն ցանկանում է Գերագույն ռադայում նախաձեռնել ընդդիմության մասին մի օրենք, որն ընդդիմությանն իրավունք կտա նշանակելու Հաշվիչ պալատի ղեկավարությանը.

«Ես կարծում եմ, որ իշխանությանը վերահսկող ընդդիմությունը պետք է լինի իրական, ուժեղ, մոտիվացված, սակայն դրա համար ընդդիմությանը պետք է գործիք տալ: Օրինագիծը նախատեսելու է ընդդիմությանը Հաշվիչ պալատի ղեկավարությանը նշանակելու իրավունքի ընձեռում: Պլանավորել ենք տվյալ փաստաթուղթը Գերագույն ռադայի դիտարկմանը ներկայացնել մոտակա օրերին»:

Տիմոշենկոն հավելել է, որ քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով: Նա մանրամասնել է, որ մասնակցում է այնպիսի օրինագծի նախապատրաստմանը, որը յուրաքանչյուր պաշտոնյայի կպարտավորեցնի բացատրել, թե որտեղից նրան տվյալ գույքը: Տիմոշենկոն վստահեցրել է, որ բիզնեսով չի զբաղվում Ուկրաինայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս