Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնահրկիզվում: Դա էլ կարելի է հասկանալ. ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան Սուրեն Խաչատրյանի դեմ դուրս գալուց հետո:
Խոշոր հանդարտ աչքերով Մարիամը դանդաղորեն ժպտում է՝ վեր հանելով խոշտանգումներից չարչրկված մաշկի հետևում թաքնված բնավորությունը: «Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Գևորգյանը,-իսկ այժմ ձգտում եմ առաջ նայել` մտածելով, որ ամեն ինչ էլ մարդու համար է»:
Գյումրիում գտնվող ձեռնարկությունն արդեն 40 տարի ռուսական(նախկինում խորհրդային) սուզանավերի համար աղաչափ է թողարկում: ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք լաբորատոր սարքավորումներ այլեւս չեն թողարկվում:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերը գրավադրված չեն, իսկ բոհի աշխատակիցների աշխատավարձի գծով այլևս պարտք չկա: 168.am-ի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հղված հարցադրումներին ի պատասխան հավաստիացրել են նախարարությունից:
Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին:
Վարկային բարձր տոկոսադրույքները տնտեսագետ Սամվել Ավագյանը պայմանավորում է մի քանի հանգամանքներով։ «Առաջինը դա ֆինանսական ռեսուրսների պակասն է: Երկրորդը Հայաստանի տնտեսական միջավայրի բարձր ռիսկայնությունն է»:
«Ամբողջ հարցն այն է, թե չորս ուժերը միասին համակարգային փոփոխության կգնա՞ն, թե՞ չեն գնա: Կառավարության փոփոխությունը կարող է համակարգային փոփոխություններին հասնելու տարբերակներից մեկը լինել, համակարգային փոփոխությանը հասնելու ճանապարհներից, երևի, մեկը կարող է դառնալ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ աղջիկներին եւ կանանց մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում է մայրանալ:
Երգիչ Նարեկ Մակարյանը նոր երգ է ներկայացրել: «Քո սիրո համար» հանրահայտ ստեղծագործությունը՝ նոր գործիքավորմամբ և յուրովի կատարմամբ, իմ կարծիքով, լավագույն նվերն էր կանանց տոնի առթիվ»,- նշել է Նարեկը:
Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին:
Ղրիմցիների հետ մենք կունենանք ընդհանուր հանրաքվե, սակայն դրանից հետո Ռուսաստանի կազմում կընդգրկվի երկու սուբյեկտ` Սեւաստոպոլն առանձին եւ Ղրիմն առանձին:
Մարտի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանը կսկսի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցի քննությունը:
Մարտի 7-ին, Երեւանում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնություն 5-րդ տուրը:
Ես կարծում եմ, որ Պուտինը միանգամայն կանխատեսելի է: Բոլորին հայտնի են այն դրակոնային մեթոդները, որոնք նա օգտագործում է` իր նպատակներին հասնելու համար:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ, համերգը վարող Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից վերցրել է հեռախոսահամարն ու հենց բեմից զանգահարել Սերժ Սարգսյանին:
«Սահմանահատման հանգամանքները առայժմ ճշտվում են, լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող այս պահի դրությամբ»,- այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին երեկոյան ժամերին, 11-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նախագահական «Ալ Իթթիյադիա» նստավայրում հատուկ գործողություններ են իրականացվում, տեղում աշխատում են սակրավորները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավելի քան 70 տարի առաջ տպագրված գրքում առաջարկվող խորհուրդները։
Տուն ինտերնատի շահառու Հրանուշ Ավագյանը 40 տարի աշխատել է որպես մանկավարժ: Այսօրվա նման հիշում է, թե ինչպես էին աշակերտներն իրեն շնորհավորում և բացիկներ նվիրում:
Ես կարծում եմ, որ պետք չէ արտաքին նմանություն փնտրել, պետք չէ մտնել նրանց անձնական կյանքի մեջ, փորփրել և այնտեղ կեղտ գտնել: Ինձ համար էական է մի քանի փաստ. երկուսն էլ հաջողակ, կայացած քաղաքական գործիչներ են, երկուսն էլ հայրենասեր մարդիկ են, երկուսն էլ մտահոգ են իրենց երկրի և ժողովրդի ճակատագրով, նրանք երկուսն էլ պատրաստ են համագործակցության և բարեփոխումների, իսկ այդ նմանություններն ակնհայտ են:
31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց մի աղջկա։ Վերջինս հայտնելով, որ կորել է, խնդրել է օգնել իրեն և զանգահարել եղբորը ու հայտնել իր գտնվելու վայրը։ Սակայն երիտասարդը, ըստ առաջադրված մեղադրանքի, օգտվելով աղջկա առկա վիճակից, խաբեությամբ նրան երթուղային տաքսիով տարել է այգի:
«Մենք տարիներ շարունակ հնչեցրել ենք այդ միասնության կոչը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ միասնության արդյունքում ավելի լայն համախմբում լինի, ոչ միայն այդ չորս քաղաքական ուժերը: Եվ, կարծես թե, մեր գործընկերները նույնպես տրամադրված են ավելի լայն քաղաքական, հասարակական համախմբման, որպեսզի հասարակության ակտիվ մասնակցությամբ փոխենք երկրում ստեղծված այս ծանր իրավիճակը»,- ասաց նա:
Շիրակի մարզի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Գյումրու հաշվառման քննչական բաժանմունքում արձանագրվել է գողություն: Ըստ տեղեկությունների՝ կոտրել են բաժանմունքի ապակիները եւ գողություն կատարել: ԳԱԼԱ-ի տեղեկությունները հաստատել են նաեւ Շիրակի մարզի դատախազությունից: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 7-ին:
Այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում տեղի է ունենում մարտի 8-ի կապակցության ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կազմակերպած տոնական միջոցառումը: Միջոցառմանը ներկա են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կանայք:
Այն, ինչով զբաղվում են ՀԱԿ-ի՝ բոլոր, և «Ժառանգության»՝ առայժմ որոշ անդամներ, ոչ այլ ինչ է, քան մի գործընթացին նպաստելը, որի հաջողության դեպքում՝ կարճաժամկետ կտրվածքով, Ծառուկյանը կարող է դառնալ վարչապետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2017-18 թվականներին, ընտրական ցիկլում իշխանության հակակշիռ բևեռի առաջնորդ:
Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27 կմ-ի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՍՍ 236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735 LS 62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են ԼՂՀ Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
«Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները, մենք ստիպված կլինենք այլ աղբյուրներ հայթայթել, ասենք՝ վառելափայտ: Ի վերջո, մենք կարող ենք նաև առանց ջեռուցման մնալ, ի վերջո, դրսում արդեն գարուն է»:
Ըստ նախարարի՝ հայկական հողի բարիքները, հատկապես պտուղ-բանջարեղենը այդքան շատ համեղ են, որովհետև մեր կանայք սիրով են կատարում իրենց գործը և հոգու ջերմությունն են հաղորդում հողին:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան: