Ծերերի տուն-ինտերնատի կանայք վերապրել են անցած ու գնացած նախկին օրերը (տեսանյութ)
tsayg.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիի Ծերերի տուն-ինտերնատում օրը տոնական էր: Այստեղ ևս նշվել է կանանց միջազգային օրը: Բարեմաղթանքներից զատ տեղի է ունեցել նաև միջոցառում: Գյումրիիժողգործիքների պետական նվագախումբն օրը վերածել է իրական տոնախմբության: Այս հաստատության բնակիչները մտովի վերապրել են անցած ու գնացած նախկին օրերը, հիշել, թե ինչպես են նախկինում պատրաստվել այս տոնին, ինչ նվերներ են ստացել, ինչ բարեմաղթանքներ: Տուն ինտերնատի շահառու Հրանուշ Ավագյանը 40 տարի աշխատել է որպես մանկավարժ: Այսօրվա նման հիշում է, թե ինչպես էին աշակերտներն իրեն շնորհավորում և բացիկներ նվիրում: