Բաժիններ՝

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնություն» խումբը վերլուծություն կներկայացնի ՍԴ-ին

Մարտի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանը կսկսի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցի քննությունը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը, ՀՀ-ում արդեն ընդունված ավանդույթ է դարձել, որ կառավարությունը, հղում անելով միջազգային առաջադեմ փորձին (ԱՄՆ և Եվրոպական զարգացած երկրներ), իրականացնում է տարատեսակ «բարեփոխումներ» և օգտագործում միջազգային փորձը՝ այդ բարեփոխումները հիմնավորելու համար: Հետևաբար, ըստ նրա, անհրաժեշտություն է առաջացել Սահմանադրական դատարանին ներկայացնել ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ, այլև միջազգային փորձի իրավական վերլուծություն՝ ցույց տալու, որ նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրներում նման համակարգ նման պայմաններով չի գործում:

«Մի խումբ փաստաբանների և իրավաբան-գիտնականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների անունից համապատասխան դիմումով Սահմանադրական դատարանին ներկայացնել ամբողջական սահմանադրա-իրավական և միջազգային-իրավական վերլուծություն: Նշված դիմումը հրապարակվելու է և անհատ քաղաքացիները կարող են իրենց ստորագրությամբ միանալ դիմումին: Դիմումը նախատեսվում է հանձնել ՍԴ մինչև մարտի 28-ի դատական նիստը»,- ասաց Հ. Գրիգորյանը՝ հավելելով, որ դիմումին միանալ ցանկացող քաղաքացիները կարող են ինքնուրույն ստորագրահավաք կազմակերպել՝ դիմումը ձևը ներբեռնված է ֆեյսբուքյան «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնություն» խմբի «փաստաթղթեր» բաժնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս