
Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից վերցրել է հեռախոսահամարն ու հենց բեմից զանգահարել Սերժ Սարգսյանին. news.am

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ, համերգը վարող Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից վերցրել է հեռախոսահամարն ու հենց բեմից զանգահարել Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ համերգից առաջ, մուտքի մոտ հաներգի շտապող կանանց հարցրել են, թե հայտնի տղամարդկանցից ում կցանկանային, որ շնորհավորեր իրենց: Հնչել են բազմաթիվ անուններ, այդ թվում Լեւոն Մալխասյան, Գեորգի Պողոսյան (Կիմիչ), Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Գրիգորյան, Պարույր Հայրիկյան, Դավիթ Հակոբյան, Սերժ Սարգսյան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: