Լյուդմիլա Սարգսյան. Ծառուկյան-Իվանաշվիլի. Երկուսն էլ հայրենասեր մարդիկ են. Aysor.am

Aysor.am-ը զրուցել է  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ

– Ինչպե՞ս կմբեկնաբանեք Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես, որ քաղաքական տեսանկյունից այն շատ քննարկվեց` կապված Հայաստանի` Մաքսային միության անդամակցության և Ծառուկյան-Իվանաշվիլի համեմատության հետ պայմանավորված: Արդյոք Տեր-Պետրոսյանն իր ելույթով կոչ էր անում համախմբվել ի՞ր շուրջը, թե այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ:

– Իշխանություններն ինչ կերպ ցանկանում են, այնպես էլ մեկնաբանում են, դրա հիմքում փորձում են ներդնել վարկաբեկման էլեմենտներ: Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչ ասաց: Ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ այս էտապում Մաքսային միության մուտքն անշրջելի է: Հիմնական համախմբող ուժը Տեր-Պետրոսյանն է` ՀԱԿ-ով, իսկ ինչ-որ էտապում այլ քաղաքական ուժերը նույնպես կարող են ակտիվ դերակատաություն ունենալ, և դա բնական ու տրամաբանական է, քանի որ երկրում ստեղծված վիճակը մեզ բոլորիս միավորում է և միավորմամբ է հնարավոր դրական արդյունքի հասնել:

– Ի՞նչ կասեք Իվանաշվիլի-Ծառուկյանի համեմատության մասին:

– Ես կարծում եմ, որ պետք չէ արտաքին նմանություն փնտրել, պետք չէ մտնել նրանց անձնական կյանքի մեջ, փորփրել և այնտեղ կեղտ գտնել: Ինձ համար էական է մի քանի փաստ. երկուսն էլ հաջողակ, կայացած քաղաքական գործիչներ են, երկուսն էլ հայրենասեր մարդիկ են, երկուսն էլ մտահոգ են իրենց երկրի և ժողովրդի ճակատագրով, նրանք երկուսն էլ պատրաստ են համագործակցության և բարեփոխումների, իսկ այդ նմանություններն ակնհայտ են: Կուզեի հավատալ նաև` գործընթացների զարգացման առումով էլ Հայաստանի շրջադարձը նման կլինի Վրաստանում տեղի ունեցած շրջադարձին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս