Բաժիններ՝

Հանրաքվեից հետո Սևաստոպոլը որպես առանձին սուբյեկտ կընդգրկվի Ռուսաստանի կազմում

Հանրաքվեից հետո Սևաստոպոլը որպես առանձին սուբյեկտ կընդգրկվի Ռուսաստանի կազմում: Այդ մասին հայտարարել է Սեւաստոպոլի քաղաքապետի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը, հաղորդում  է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ղրիմցիների հետ մենք կունենանք ընդհանուր հանրաքվե, սակայն դրանից հետո Ռուսաստանի կազմում կընդգրկվի երկու սուբյեկտ` Սեւաստոպոլն առանձին եւ Ղրիմն առանձին: Սահմանադրության մեջ  եւս համապատասխան փոփոխություններ կկատրվեն»,-ասել է Բելիկը:

Նրա խոսքով` հանրաքվեի ժամանակ երկու հարց կլինի` «Համաձայն եք, որ Սեւաստոպոլը վերամիավորվի Ռուսաստանին որպես իրավահավասար սուբյեկտ» եւ «Համաձայն եք, որ Սեւաստոպոլն ընդգրկվի Ուկրաինայի կազմում եւ վերականգնվի  1992թ. սահմանադրությունը»:

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն տեղի կունենա մարտի  16 –ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս