
Ըտենց մեծ ճաշակ չունեմ նվերներ գնելու. Գալուստ Սահակյանը կնոջը կոշիկներ է նվիրել. news.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ աղջիկներին եւ կանանց մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում է մայրանալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իր ընտանիքի անդամների և հարազատների համար նվերներ պատրաստում է պատգամավորի կինը:
«Ես ըտենց մեծ ճաշակ չունեմ նվերներ գնելու: Ում որ պիտի նվիրեմ, կինս հոգում է, իսկ կնոջս համար ամենալավ ու ամենապատշաճ նվերն եմ անում, այն ինչ ինքն է ցանկանում: Իհարկե, շատ մեծ թանկանոց բաներ չի ուզում, որ ինձ վատ զգամ: Այս տարի կոշիկներ եմ նվիրելու»,- նշել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: