
Կահիրեում նախագահի նստավայրը ականապատվել է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի նախագահական նստավայրի մոտ մի քանի պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Առաջին ռումբը գործի է դրվել վաղ առավոտյան` նախագահի նստավայրի մերձակա մետրոյի կայարանի մոտ, պայթյունից պատահական անցորդ է տուժել: Բարեբախտաբար երկրորդը չի հասցրել պայթել, այն հայտնաբերվել եւ վնասազերծվել է:
Նախագահական «Ալ Իթթիյադիա» նստավայրում հատուկ գործողություններ են իրականացվում, տեղում աշխատում են սակրավորները: Գտնվել է նաեւ երրորդ ռումբը: Մասնագետները կարծում են, որ կարող են այլ պայթուցիկ սարքեր եւս տեղադրված լինել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: