Բաց նամակ միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին
Միջազգային կազմակերպություների հարգարժան ներկայացուցիչներ
Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան:
Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով:
Դիմելով Ձեզ, խնդրում և պահանջում ենք Ձեր խողովակներով խնդիրը ներկայացնել ողջ աշխարհին և ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարված անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ, որը հակասում է Ժնևյան չորրորդ կոնվենցիային: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:
Միաժամանակ խնդրում ենք Ձեր գործողությունների արդյունքները հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, որը բխում է նաև Ձեր շահերից:
Հարգանքներով`Սերգեյ Բարսեղյան
Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ