«Նրանց, ում դուք մեղադրում եք, Հիտլերի դեմ պայքարում 20 մլն մարդ են կորցրել: Եւ դուք այդ ավանդույթի ժառանգորդին Հիտլեր եք անվանում ու իրական ֆաշիստների մեղքն անտեսում եք»,-հայտարարել է նա:
Ավոն մի կերպ դրանց մեքենայից դուրս է պրծել ու ուրիշ մեքենայով եկել տուն, հետո գնացել է ոտքով եղբոր մոտ, մինչեւ տնից դուրս գալը, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն է զանգել, հարցրել` ուշանո՞ւմ ես, Ավոն ասել է` եղբորս մինչեւ չտեսնեմ, չեմ գա Զարզանդ, կինը լսել է Զարզանդ անունը: Նրան հետ էին կանչում, կիսատ էր մնացել ապտակելը, քաշքշելը, հայհոյելը, ու Ավոն գնացել է:
Այսօր՝ մարտի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.78 դրամ։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն դրամի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 600 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մարտի 8-ին` շաբաթ օրը Ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ 21:30-ի սահմաններում Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ 1969 թվականին ծնված Հրայր Հ-ի միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԱԺ-ում տեղի ունեցած Քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ քննարկումների ժամանակ:
Բնակարանային գողությունները բացահայտվեցին:
Մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Որոշել են նաև Գևորգ Գրիշայի Նարինյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը և դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարևորել է համապատասխան իրավական դաշտի ձևավորումը և նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը:
Թուրքիայի չափահաս բնակչության քանակը հասնում է 50 միլիոն մարդու, ինչը նշանակում է, որ գաղտնալսել են նրանց 1 տոկոսին:
Երբեմն որոշ լրագրողների ցինիզմը և ոչ պրոֆեսիոնալիզմը ստիպում է ինձ հետ կանգնել մամուլի նկատմամբ իմ ունեցած հանդուրժողականությունից, և պատասխանատվության կանչել այն ԶԼՄ-ներին, որոնք փորձում են իմ անվան շահարկմամբ էժանագին վարկանիշ ձեռք բերել:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ (մեղադրող դատախազ Վ․Հովհաննիսյան), քննում է Անդրանիկ Գասպարյանի գործը։
Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Հարավկովկասյան երկաթուղում անցնում է աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ: Այս մասին տեղեկացնում են «ՀԿԵ» ՓԲԸ-ից:
Wall Street Journal-ի տվյալներով՝ Գյուլենի շարժումն աշխարհի 160 երկրում ունի ավելի քան 2000 ուսումնական հաստատություն:
Տեսնում եք իշխանության մոտեցումը, հենց մի հատ անուն եք տալիս՝ սկսում են տատու, պապից սկսած սաղ կենսագրությունը քրքրել, տենալ՝ որտեղ է հանկարծ մազերը ձախ սանրել: Ինչի՞ համար նման բանի տակ դրվի մարդը, ես չգիտեմ, հավանաբար, կա որոշակի մարդկանց քանակ, ովքեր որ ծրագիրը մշակում են, գիտեն նաև հաջորդ քայլերը, դա պարտադիր չի, որ բոլորս հենց այսօր իմանանք: Վրաստանում նախագահի անունը վերջին րոպեին իմացան մարդիկ:
Ջաֆարովն ընդգծել է, որ հայկական կողմը բջջային հեռախոսի օգնությամբ ձայնագրել է ողջ խորհրդաժողովը և վերծանել է այն:
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
«Մեր նպատակը նա չէ, որ մի պաշտոնյան մյուսով փոխարինվի, մենք մեր ծրագիրը համոզիչ կերպով կհրապարակենք, որ կարդացողը հասկանա, մենք ինչ ենք ուզում, իսկ թե ինչպիսին կլինի այն անձը, ով կգա փոխարինման՝ դա արդեն հետագայի հարց է»,- նշեց Ստեփան Մարգարյանը:
Կլիչկոն չի տուժել, նրա թիկնապահները նրան ծածկել են անձրևանոցներով:
Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։
Համայնքային ոստիկանության լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության ավագ լեյտենանտ Խորեն Ղազարյանը:
Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։
«Դուք ինձ հարցրիք, ես ասացի՝ էդպիսի տղա չունեմ: Ուրեմն որ հայրանունը Ռոբերտ է, իմ տղա՞ն է, որ ասում եմ չէ, ուրեմն՝ չէ: Ես Սայաթ Նովա 37Ա տունն եմ բնակվում, եկեք մեր տուն, տեսեք՝ տենց տղա կա, թե չէ: Իմ տղան բանակում ծառայում է, ես նման խնդիր չունեմ»,- նշել է նա:
Եվրախորհրդարանում այս շաբաթ քննարկվելու է Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման հարցը և ընդունվելու է համապատասխան բանաձև:
Ո՞նց կարող է միևնույն մարդը նշանակի և՛ էն մարդուն, որ դատում է, և՛ նրան, որ քննելու է այդ գործը, ո՞նց կարելի է էնտեղ տեսնել իրավաբանություն…