Ավտովթար Գորիս-Տեղ գյուղ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տեղ գյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27 կմ-ի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՍՍ 236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735 LS 62 պետհամարանիշներով  ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են ԼՂՀ Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:

Տեսանյութեր

Լրահոս