
Երեւանում հանդիպել են հայ եւ եվրոպացի գործարարները. Banks.am

«Հայաստանը կարող է դիտարկվել որպես կամուրջ՝ եվրոպական երկրներից դեպի ՄՄ երկրներ առեւտրաշրջանառության համար»,- այսօր «Արեւելյան ներդրումներ» ծրագրի շրջանակում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Այս մասին գրում է Banks.am-ը։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում իրականացվող ներդրումների քանակը 2008-ի ճգնաժամից հետո վերականգնվում է: «Դեռ չենք վերականգնել նախաճգնաժամային տեմպերը, բայց 2013թ. ընթացքում ԵՄ երկրներից Հայաստան ընդհանուր ներդումների ծավալը գերազանցել է $2.5 մլրդ-ը»,- հայտարարել է Տիգրան Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելու որոշումը եվրոպական ներդրողների համար նոր հնարավորություններ կբացի:
Համաժողովի ընթացքում ԵՄ եւ Հայաստանի համապատասխան փորձագետների կողմից տեղացի եւ արտասահմանյան գործարարներին
ներկայացվել է Հայաստանի ներդրումային եւ գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, արդյունաբերական գերակա ճյուղերը, նոր ներդրումային հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում քննարկվել են հայկական ավելի քան 2 տասնյակ ընկերությունների ներկայացրած համագործակցության ծրագրերը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում