
Հանրապետությունում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.80C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.80C